Ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ բողոքի ակցիային Բաղրամյան պողոտայում
15.11.2017,
12:18
Բողոքող ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ բողոքի ակցիային Բաղրամյան պողոտայում` պայքարի հետագա ռազմավարությունը որոշելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ իրենց բողոքի ակցիային Բաղրամյան պողոտայում` պայքարի հետագա ռազմավարությունը որոշելու համար։
Նախօրեին հինգ ուսանող հացադուլ են հայտարարել և փակվել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, սակայն երեկոյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։ Մնացած ուսանողները, այդ թվում «Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը շարունակում են հացադուլը։
«Կոչ եմ անում ընկերներիս դադարեցնել հացադուլը ու միանալ մեզ։ Էս պահին մեզ առողջ բանակություն է պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու։ Հույս ունեմ իրենք ինձ այս պահին լսում են», – նշեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։
Այս պահին մի քանի հարյուր ցուցարար ուսանողներ կանգնած են Բաղրամյան պողոտայում` ԱԺ–ի շենքի դիմաց։ Նրանք շրջապատված են ոստիկանական ուժերով։ Ոստիկանները դեռ չեն կիրառում որևէ միջոց։ Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։
Օրինագծին «կողմ» քվեարկեց 86 պատգամավոր` ԱԺ–ի գրեթե բոլոր խմբակցությունները բացի 6 պատգամավորից, ովքեր «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից են։
Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–

Загружается новость ... "Лево"