479.46
6.83
448.18
+28
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը թույլատրեց Toyota մակնիշի 3 ամենագնաց ձեռք բերել Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենային ուղեկցելու համար

16:08
07 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը թույլատրեց ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար 3 ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 7-ի նիստում:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով:

Հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը:

ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:

«Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,-ասված է հիմնավորման մեջ:

Այսպիսով նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:29
27 Մայիսի 2022
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին. ՎԻԴԵՈ
12:00
27 Մայիսի 2022
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
11:34
27 Մայիսի 2022
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը (ՎԻԴԵՈ)
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը. ՎԻԴԵՈ
11:24
27 Մայիսի 2022
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը (ՖՈՏՈ)
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. ՖՈՏՈ
11:15
27 Մայիսի 2022
Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան
Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան
11:03
27 Մայիսի 2022
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (ՎԻԴԵՈ)
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն. ՎԻԴԵՈ
15:23
26 Մայիսի 2022
Ուշադրություն. մայիսի 28–ին ճանապարհներ են փակ լինելու (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. մայիսի 28–ին ճանապարհներ են փակ լինելու. ՎԻԴԵՈ
14:51
26 Մայիսի 2022
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին
14:07
26 Մայիսի 2022
Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողը.ՊՆ
Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողին
12:58
26 Մայիսի 2022
Արցախում զոհված զինծառայողների ծնողները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը ԲԴԽ–ի մոտ. նրանց ներս թողեցին
Այսօր ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպել ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ
11:31
26 Մայիսի 2022
Հրապարակվել է Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:22
26 Մայիսի 2022
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը