Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերն ապատեղեկատվություն են տարածում Արցախում գիշերային հարձակման մասին. փորձագետ

26.02.2017, 15:35
Ադրբեջանը սոցցանցերում գործարկել է մեծ թվով կեղծ էջեր,  որոնք ապատեղեկատվություն են տարածում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում գրանցված իրադարձությունների մասին:
Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերն ապատեղեկատվություն են տարածում Արցախում գիշերային հարձակման մասին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը սոցցանցերում գործարկել է մեծ թվով կեղծ էջեր (ֆեյքեր), որոնք ապատեղեկատվություն են տարածում ուրբաթ լույս շաբաթ գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում գրանցված իրադարձությունների մասին, Facebook–յան էջում գրել է բլոգեր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Ադրբեջանցիք խոդի են տվել մի վագոն ֆեյքեր ՝ հայկական անուն-ազգանուներով: Գրում են հայերենով ու ռուսերենով», – մասնավորապես նշում է Քոչարյանը։

Загружается новость ... "Право"

Փորձագետը նշել է, որ իրական օգտատերերից ֆեյքերին տարբերելու հիմնական առաանձնահատկությունն այն է, որ որպես առաջին իսկ մեկնաբանություն հրապարակվում է ապատեղեկատվություն ադրբեջանցիների գիշերային գրոհի հետևանքով հայկական կողմի «տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին»։

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները>>

Նախօրեին Արցախի ՊՆ–ն հայտարարեց, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը ադրբեջանական զինված ուժերը հարձակման փորձ են նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով։ Ըստ հաղորդագրության, Արցախի բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։–0–

 - рис.1