Սնուփ Դոգի համերգը նոյեմբերին, հնարավոր է, տեղի ունենա. ԿԳՄՍ նախարար

23.10.2024, 17:00
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նոյեմբերին Հայաստանում, հնարավոր է, Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա
Սնուփ Դոգի համերգը նոյեմբերին, հնարավոր է, տեղի ունենա. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կազմակերպության հետ մեր վերջին ճշտումներով բանակցությունների գործընթացն ամփոփվում է՝ նոյեմբերի ընթացքում ինչ-որ օր առաջարկելու: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանում Սնուփ Դոգի համերգին։

Հարցին, թե արդյոք նոյեմբերին համերգը տեղի կունենա, նախարարը պատասխանեց.

«Հնարավոր է, այո, սպասում ենք վերջնական կազմակերպության կողմից պատասխանի»: