Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդական չափորոշիչներին. Շարմազանով

06.12.2015, 23:22
Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդական չափորոշիչներին:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում  է ժողովրդական չափորոշիչներին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդական չափորոշիչներին, հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։

«Կարելի է ասել, որ կայացավ ժողովրդական հանրաքվե։ Ես կապի մեջ եմ եղել միջազգային դիտորդների հետ, ովքեր հայտարարել են, որ հանրաքվեն համապատասխանում է ժողովրդավարության և թափանցիկության չափորոշիչներին», – ասաց Շարմազանովը «Արարատ» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև նշեց, որ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները «չեն կարող ազդել արդյունքների վրա»։ 

«Խախտումներ շատ չեն եղել։ Բնական է, որ խախտումներ կարող են լինել, և կարևոր է, որպեսզի համապատասխան մարմինները զբաղվեն խախտումների մասին տեղեկություններով», – նշեց Շարմազանովը։

ՀՀ ԿԸՀ-ն ամփոփել է հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները>>

Միաժամանակ ԿԸՀ վերահսկիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ–ի նախընտրական հիմնադրամում հավաքվել է 80,7 մլն դրամ (166,3 հազար դոլար), որից ծախսվել է 57,1 մլն դրամը (շուրջ 117,9 հազար դոլար)։

ՀՅԴ–ն, որը կողմ է բարեփոխումներին, հավաքված 6 մլն 420 հազար դրամից  ծախսել է 6 մլն 403 հազար դրամ (13,2 հազար դոլար)։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, ով ևս կողմ է բարեփոխումներին, հավաքված 2,7 մլն դրամից (շուրջ 5,6 հազար դոլար) ծախսել է 2 մլն 662 հազար դրամը (շուրջ 5,5 հազար դոլար)։

Սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող «Հայ ազգային կոնգրեսը» հավաքված 5 մլն 188 հազար դրամից (10,7 հազար դոլար) ծախսել է 5 մլն 196 հազարը (10,5 հազար դոլար), իսկ «Ժառանգությունը», որը ևս դեմ է սահմանադրական բարեփոխումներին, հավաքված 2 մլն 277 հազար դրամից (4,7 հազար դոլար) ծախսել է 2 մլն 201 հազարը (4,5 հազար դոլար)։ 

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ 

Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–