+7
Եղանակը Երևանում
Հայ

Քաո՞ս, թե՞ կարգուկանոն. հասարակությունում բուռն քննարկվում է դեատոմսով դեղերի բացթողնման կարգը

16:45
23 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համակարգում առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում, գրում է «Հայկական ժամանակը»։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այս տարվա մարտի 1–ից մի քանի հարյուր անուն դեղեր դեղատներից բաց կթողնվեն դեղատոմսով։ Հետագայում դեղատոմսով բաց թողնվող դեղորայքի ցանկը կընդլայնվի։

Արդյունքում, այս տարվա հոկտեմբերի 1–ից Հայաստանում գրանցված դեղորայքի ավելի քան կեսը բաց կթողնվի դեղատոմսով։

Ինչպես նշում է թերթը, գաղափարախոսությունը լավն է` մարդիկ իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է հետազոտվեն, բժիշկն էլ պետք է ախտորոշի հիվանդությունը և բուժում նշանակի ու դեղատոմս տա հիվանդին։

Загружается новость ... "Лево"

«Հիանալի նախաձեռնություն է, բայց միայն տեսականորեն», – գրում է թերթը։

«Գործընթացը զուգորդվելու է տեխնիկական բնույթի բազմաթիվ խնդիրների և դեղերի թանկացման հետ», – նշում են հոդվածի հեղինակները։

Դեղատոմս ստանալու համար հիվանդը պետք է այցելի, օրինակ, պոլիկլինիկա, և այստեղ առաջանում է հարց` կապված պոլիկլինիկաների ծանրաբեռնվածության և կադրերի հնարավոր պակասի հետ։

«Եթե Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում բնակչությունն ապրում է կոմպակտ, և պոլիկլինիկան յուրաքանչյուր բնակչի համար գտնվում է մոտակայքում, ապա պարզ չէ, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան գյուղական բնակչության համար։ Գյուղի դեղատնից դեղ գնելու համար հիվանդը պետք է նախ մեկնի մոտակա քաղաք` այցելի պոլիկլինիկա, ստանա դեղատոմս, վերադառնա գյուղ և գնի դեղը։ Ժամանակ, ճանապարհածախս և այլն», – նշում են հոդվածի հեղինակները։

Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապօգնության կանչերի ավելացմանը։

«Ինչ վերաբերում է դեղորայքի գներին, ապա այս առումով ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ։ Դեղերը թանկանալու են, և դա ուղղակիորեն երևում է նոր իրավիճակը կարգավորող փաստաթղթերից։ Բոլոր դեղատները և բուժհիմնարկները պետք է միանան մեկ ցանցի։ Դա իրենից տեխնիկական որոշակի լուծումներ է պահանջում։ Բոլոր` նույնիսկ ամենափոքր գյուղական դեղատները պետք է ունենան որոշակի պարամետրերի համակարգիչ, այդ համակարգիչը պետք է միացված լինի ինտերնետին, որի հզորությունը նշված է նորմատիվ փաստաթղթերում։ Դեղատան աշխատողը պետք է դեղագետ լինելուն զուգահեռ նաև տիրապետի համակարգչային որոշակի ծրագրերի , ունենա ID քարտ», – նշվում է հոդվածում։

Դրանից բացի, նոր կարգով ներմուծվում է, այսպես կոչված` «էլեկտրոնային դեղատոմս» հասկացությունը։ Հիվանդը պոլիկլինիկայում կամ այլ բուժհաստատությունում հետազոտվելուց հետո կարող է ստանալ այդ էլեկտրոնային դեղատոմսը։ Գաղափարն այն է, որ մոտենալով հանրապետության ցանկացած դեղատուն` կարող է ստանալ իր դեղն առանց տպագիր դեղատոմսի։ Նրա անունը և ստանալիք դեղը պետք է լինեն ինտերնետային համակարգում։ Ցանկացած այդպիսի դեղատոմսի սպասարկման արժեքը կազմում է մոտ 30 դրամ։ Բացի այդ, դեդատները և բուժհիմնարկները պետք է վճարեն էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար։

Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ միջին դեղատան լրացուցիչը ծախսերն այս համակարգի ներդրման արդյունքում կկազմեն տարեկան 400–450 հազար դրամ (832–936 դոլար), ինչը կանդրադառնա դեղորայքի գների աճի վրա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ