Պետության և ժողովուրի նկատմամբ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. վարչապետ (ՎԻԴԵՈ)

14.08.2018, 14:21
Հայաստանում չկա որևէ ուժ, որը ի վիճակի կլինի կանգնել ժողովուրդի իշխանության առաջ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պետության և ժողովուրի նկատմամբ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. վարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չկա որևէ ուժ, որը ի վիճակի կլինի կանգնել ժողովուրդի իշխանության առաջ, այս մասին Facebook–ի իր քջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում։ Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ` հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, ՀՀ–ում օրինականուցյան հաստատումը այլընտրանք չունի», – հայատարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց նաև, որ պետության և ժողովուրի նկատմամբ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։

Загружается новость ... "Лево"

«Օրինականության հաստատման ճանապարհը այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով։ Բայց ուզում նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ, Հայաստանի պետականության առաջ, ժողովուրդի առաջ, օրինակության առաջ։ Եվ մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովուրդից ստացած լիազորությունների սահմաններում, և այդ լիազրությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում», – ասաց նա։

Վարչապետը ընգծեց նաև։ «Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով։ Մենք չենք ուզում ուրիշների թալանը փախարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը թեղափոխել մեր գրպաներ։ Մենք ուզում ենք ուրիշերի գողացվածը տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական բյուջը և ծառայացնել ժողովուրդի և պետության կարիքներին»։

Նա ևս մեկ անգամ ընգծեց, որ բոլոր հանցագործները ենթարկվեու են պատասխանատվության։ Ժողովուրդից գողացված ամեն ի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովուրդին։ «Եվ ժողովուրդական հեղափոխության ոչ բռնի թավշյա հեղափախության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, քանի որ ՀՀ–ում կա մի տեր, մի իշխանություն, և դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Եվ ուրեմն, օգոստոսի 17–ին ժամը 18։30 բոլորիտ հրավիրում եմ Հանրապետության հարապարակ` ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը և խոսելու հետագա հաղթանակների մասին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։