Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը. հայտնի է նոր տեղակալի անունը
04.08.2016,
16:57
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Կարապետ Դավթյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:–0–
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Կարապետ Դավթյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:–0–