Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

20.10.2017, 11:04
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
 Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/.  Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: –0–