437.67
4.35
404.35
-4
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել են Երևանում 1 ամսական փոքրիկի մահվան հանգամանքները

15:20
16 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրական երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 30 օրական տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դիակի զննությամբ փորձագետները հայտնաբերել են գանգի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Երեխան ճանաչվել է տուժող, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարազատները, բուժաշխատողները։

Загружается новость ... "Лево"

Նախնական քննության տվյալներով՝ երեխայի մայրը ծննդաբերել է 2017թ. հունվարի 10-ին, իսկ ծննդատնից դուրս գրվել հունվարի 18-ին։ Ըստ բժիշկների՝ նորածնի մոտ նկատվել էր գլյուկոզայի նվազեցում և մաշկի դեղնության ինտենսիվացում, ուստիև՝ համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել նրան։

Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ փոքրիկի գլխի հետևի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարևորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։

Հարազատները հայտարարել են, որ երեխան տանը վայր չի ընկել, գլուխը որևէ տեղ պատահաբար չի դիպել։ Բժիշկները ևս իրենց ցուցմունքներում բացառել են նորածնի՝ բաժանմունքում գտնվելու ընթացքում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը։

Քննությամբ պարզվել է, որ նորածնի հարազատները, դուրս գրվելուց հետո, նրան բժշկական հետազոտման են տարել երկու այլ բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ՝ այդ երկու բժշկական կենտրոններից առգրավվել են երեխայի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, իսկ ծննդատնից՝ ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները, ծանր մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ