Օսիպյանը` «օրենքով գող» Անդիկի մահվան մասին. դա եղել է պատվերով սպանություն

24.07.2019, 14:54
Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության վերաբերյալ տեղեկատվությանը:
Օսիպյանը` «օրենքով գող» Անդիկի մահվան մասին. դա եղել է պատվերով սպանություն

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության վերաբերյալ տեղեկատվությանը: Այդ մասին չորեքշաբթի լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հիշեցնենք,որ երևանաբնակ 46-ամյա Հարությունյանը սպանվե է հուլիսի 2-ին քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող տանը: Ըստ ԶԼՄ-ների, քրեական հեղինակության սպանությունը կապված է քրեական աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաշխման հետ:

«Մենք լիարժեք տիրապետում ենք Հարությունյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությանը: Շուտով կներկայացվեն բոլոր հանգամանքները, սակայն արդեն այսօր կարող եմ ասել, որ դա եղել է պատվիրված սպանություն: Մեզ հայտնի է ինչպես պատվիրատուների հնարավոր շրջանակը, այնպես էլ կատարողը», - ասաց Օսիպյանը:

Ոստիկանապետը մեկնաբանեց նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին» և քրեական հեղինակություններին,

«Այդ միջոցառումները պրոֆիլակտիկ բնույթ են կրում», – նշեց Օսիպյանը:

«Նման միջոցառումներ անցկացվել են նաև նախկին իշխանությունների օրոք, և անընդունելի է գնահատել դրանք որպես հանցագործության մակարդակի աճ», - ասաց նա:-0-