Զգուշացեք, Նոր տարի է. Հայաստանի գլխավոր սրտաբան

25.12.2015, 14:52
Հայաստանն ամբողջությամբ լծվել է Ամանորի տոների կազմակերպմանը: Տոնական շաբաթն առաջին հայացքից հաճելի հանդիպումներ  և հանգիստ է խոստանում: Այդուհանդերձ, Հայաստանի  գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը կիսվեց իր մտորումներով,  թե ինչպես պահպանել սիրտը նոր տարվա տոներին:
Զգուշացեք, Նոր տարի է. Հայաստանի գլխավոր սրտաբան
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ամբողջությամբ լծվել է Ամանորի տոների կազմակերպմանը: Տոնական շաբաթն առաջին հայացքից հաճելի հանդիպումներ  և հանգիստ է խոստանում: Այդուհանդերձ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ կիսվեց իր մտորումներով,  թե ինչպես պահպանել սիրտը նոր տարվա տոներին և ոչ միայն այդ օրերին:

Գլխավոր սրտաբանը խորհուրդ տվեց խուսափել տոնական սեղանի շուրջ երկար նստելուց,  յուղոտ և մսային կերակուրների չափազանց շատ օգտագործումից: Նա կոչ արեց նախապատվությունը տալ բուսական ծագումով կերակուրներին և չչարաշահել ալոհոլը:

«Ոչ միայն  տոնական օրերին, այլ մշտապես հիշեք, որ կրծքավանդակի շրջանում ցավի զգացողության դեպքում, ձեռքը սրտին դնելու փոխարեն պետք է դիմել բժշկի»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով, այդպիսի նախանշանները հաճախ ի հայտ են գալիս լարված իրավիճակներում: -0-