Ներկայացվում են ժամկետային զինծառայող Վահան Միքայելյանի մահվան հանգամանքները

05.08.2016, 10:15
Հայտնի են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։
Ներկայացվում են ժամկետային զինծառայող Վահան Միքայելյանի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով՝   կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 09-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից:

Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել զորամասերից մեկի պահպանության տեղամասում>>

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-