Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

15.04.2017, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 10–14) կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 10–14) կարևոր նորությունների հնգյակը։

  • ՀԱԿ–ՀԺԿ ընդդիմադիր դաշինքը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ուրբաթ դիմում է ներկայացնել Սահմանադրական դատարան ԱԺ ընտրությունները բողոքարկելու նպատակով։

  • Արմավիրում նախկին ամուսինը կասկածվում է 39–ամյա կնոջը գնդակահարելու մեջ։ Միաժամանակ, կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդըներկայացրել է սպանության դաժան մանրամասները։

  • Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նախատեսում է իր հարսանիքը կազմակերպել Լեռնային Ղարաբաղում: Նշենք, որ Էնգելի հարսնացուն հայուհի է։

  • Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում, ինչի հետևանքով մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում:–0–