Յուրի Խաչատուրովը` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար

14.04.2017, 14:52
Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Յուրի Խաչատուրովը` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հայտնում է Ինտերֆաքսը։

Այս որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Բիշքեկում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովը:

Նա նշել է, որ Խաչատուրովն իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: -0-