Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

27.08.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա` օգոստոսի 22–26–ն ընկած ժամանակահատվածի կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա` օգոստոսի 22–26–ն ընկած ժամանակահատվածի կարևոր նորությունների հնգյակը։
  • Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանքի բոլոր կետերով մեղավոր է ճանաչել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, և նա դատապարտվել էցմահ ազատազրկման։ Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը կրելու պատիժը։ Ռուս փաստաբան Ռուսլան Զակալյուժնին իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են, բայց պարտավոր չեն Ռուսաստանին հանձնել Գյումրիում ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովին։ 
  • Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան։ Ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վրաստանի տարածքում Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածի պայթեցման փորձի մեջ մեղադրվող Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկն ընդունել է իր մեղքը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Մայա Չրելաշվիլին, ով ավելացրել է, որ «Facebook–ում կան լուսանկարներ, որոնցում Բեկաուրին և մի շարք այլ անձինք կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին»։ 
  • Օգոստոսի 24–ին սպանություն է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում։ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է սպանության բոլոր մանրամասները, կասկածյալը ձերբակալվել է։ 
  • Երկու հայ մահացել է, ևս երկուսը վիրավոր է Վորոնեժի տարածաշրջանում գրանցված վթարի հետևանքով։ 
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում: Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը, ով, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը։ –0–