Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

08.10.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • ԼՂՀ ՊՆ–ն հերքում է հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։ Միաժամանակ գերատեսչությունըհայտնում է, որ Բաքուն առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն է վարում։ Արցախ պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է հոկտեմբերի 7–ի լույս գիշերը հակառակորդի կողմից АГС-17 գնդացրի կիրառմամբ գնդակոծման հետևանքով վնասված ավտոմեքենայի լուսանկարները։ Գերատեսչությունը միաժամանակ հայտնում է, որ հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավում է ստացել 20–ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը։

  • Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական անգամ պաշտոնանկ է արվել` համաձայն սեփական դիմումի: Այս որոշումը կայացվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

  • Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան–Ռումինիա հանդիպումը, որի նախօրեին կազմակերպված ասուլիսի ժամանակ Ռումինիայի հավաքականի ավագ և կենտրոնական պաշտպան Դրագոշ Գրիգորեն հայտարարել է, որ իր թիմին ֆավորիտ չի ամարում Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ խաղում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի մարզիչը լավատեսորեն է տրամադրված ռումինացիների հետ խաղին։