Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվել է 109 արտակարգ պատահար

19.02.2018, 11:27
7 օրում գրանցվել է 254 դեպք։
Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվել է 109 արտակարգ պատահար
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 104 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 36 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 48 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 27 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:–0–