+6
Եղանակը Երևանում
Հայ

Նախատեսվում է սահմանափակել գիշերային, կարաոկե ակումբների, դիսկոտեկների ու սաունաների գործունեությունը

14:04
12 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Խորհրդարանը հինգշաբթի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի ու ծառայությունների մասին», ինչպես նաև մի շարք հարակից օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները:

Ինչպես լրացումները ներկայացնելիս նշեց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, լրացումներով նախատեսվում է սահմանափակումներ ներդնել մի շարք ժամանցային օբյեկտների տեղակայման հարցում։

«Լրացումներով նախատեսվում է սահմանափակումներ ներդնել բնակելի շենքերի մոտակայքում կարաոկե ակումբների, դիսկոտեկների, գիշերային ակումբների, շոգեբաղնիքների, սաունաների տեղակայման հարցում», - ասաց Խաչատրյանը:

Ըստ փոխնախարարի, հաշվի առնելով նշված օբյեկտների մոտակայքում գտնվող շենքերի բնակիչների բազմաթիվ բողոքներն` առաջարկվում է օրենսդրորեն սահմանափակել դրանց տեղակայումը բնակելի շենքերի մոտակայքում, այդ շենքերի առաջին հարկերում, ինչպես նաև ուսումնական և պատմամշակույթային հաստատություններում, պետական կառույցների ու բուժհաստատությունների շենքերում:

Նա նշեց, որ նման ժամանցային կենտրոններ հնարավոր կլինի տեղակայել նշված շենքերից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Ընդ որում, համայնքների ղեկավարները կկարողանան ինքնուրույն որոշել նման օբյեկտների հեռավորությունն իրենց իրավասության ներքո գտնվող տարածքում:

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ նման օբյեկտների սեփականատերերին կտրվի մեկ տարի ժամկետ օբյեկտի վայրը տեղափոխելու համար:

«Տուգանքներ են սահմանվում հանրության անդորրը խախտելու համար: Առաջարկվում է բարձրացնել լռության ժամերի խախտման համար սահմանված տուգանքը: Լռության ժամերը կարող են լինել ժամը 22:00-ից մինչեւ 07: 00-ն, 23:00-ից մինչեւ 07:00-ն, 24:00-ից մինչեւ 07:00-ն: Տուգանքն այժմ 40.000 դրամ է, այն առաջարկվում է դարձնել սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ից 300-ապատիկ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ:», - ասաց Խաչատրյանը:

Փոխնախարարը չի բացառել նաև, որ հետագայում նման սահմանափակումները կարող են կիրառվել նաև այլ տեսակի գործունեության, այդ թվում` մերսման սրահների ու հոստելների նկատմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով