422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՀԸ-ները բավարար ակտիվ չեն լուսաբանել հանրաքվեի քարոզչության մամուլի ասուլիսները. փորձագետ

13:40
11 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Հեռուստաընկերությունները բավարար ակտիվություն չեն ցուցաբերել սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթաքում  կայացած մամուլի ասուլիսները, ուրբաթ լրագրողներին հայտնեց Խոսքի ազատության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Կենտրոնը հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը մշտադիտարկում է անցկացրել  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչության ընթացքում հեռուստաընկերություններով քաղաքական և հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման ուղղությամբ:

Մշտադիտարկումն իրականացվել է «ԱՐ», «Արարատ», Արմենիա», «Արմնյուզ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հայաստանի հանրային հեռուստատեսություն», Հ2, Հ3 և «Շանթ» հեռուստաընկերությունների շրջանում:

Նա նշեց, որ մշտադիտարկման ընթաքում ուսումնասիրվել է հանրաքվեին վերաբերվող  110 մամուլի ասուլիս, որոնց մասնակցել են  ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական շարժումների և կազմակերպությունների 172 ներկայացուցիչ:

«Այդ ասուլիսներում ակնհայտ ակտիվություն ցուցաբերել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): ՀՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են 39 մամուլի ասուլիսների: Եթե համեմատենք այս ցուցանիշը  այլ քաղաքական ուժերի մասնակցության ակտիվությոան հետ, ապա կարելի է ասել, որ նրանք` բոլորը միասին 1.5 անգամ քիչ են մասնակցել ասուլիսներին»,-ասաց Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ հեռուստաընկերությունների հեռարձակողները բավարար ուշադրություն չեն հատկացրել մամուլի ասուլիսների լուսաբանմանը: Մելիքյանը նշեց, որ այդ մամուլի ասուլիսներին առավել անդրադարձել  է  «Կենտրոնը»` քորոզչության ընթացքում մասնակցելով 65 մամուլի ասուլիսի, որոնցից լուսաբանել է 55-ը, համեմատաբար պասիվ են եղել «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուսաընկերությունները:

Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ նկարահանող խումբը մասնակցել է այսուայն մամուլի ասուլիսին, սակայն չի լուսաբանել:

Դեկտեմբերի  6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է քվեարկության ընթացքում գրանցված բազմաթիվ կեղծիքների մասին իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 32,35 տոկոսը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ