Մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի

01.02.2017, 11:49
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի։
Մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի։

Մասնավորապես նշվում է, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

«Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–