431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Միգուցե Թրամփը լինի այն նախագահը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն

12:22
01 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միգուցե Թարմփը լինի այն նախագահը, ով Ռեյգանից հետո վերջապես կճանաչի և կընդունի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

«Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում Վարդանյանը, մասնավորապես, նշել է, որ այս տարվա մարտին Թրամփը շատ ուժեղ խոսքեր է ասել Հոլոքոստի, Իսրայելի, Պաղեստինի մասին։

«Եթե անունները փոխենք, ասենք` Իսրայելը Հայաստան կամ Ղարաբաղ դարձնենք, Պաղեստինն էլ` Ադրբեջան, այդ խոսքերը նույնությամբ կարելի է մեզ էլ վերագրել», – նշել է Վարդանյանը։

Խոսելով Թրամփի շրջապատում եղած մարդկանց մասին, ով ունեն հայամետ դիրքորոշում` Արփի Վարդանյանն ընդգծել է, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանին հայամետ է։

«Նա շատ մտարիմ է Թրամփի հետ, լավ գիտի հայերին, ելույթներ է ունեցել Ցեղասպանությանը նվիրված ցույցերի ժամանակ», – նշել է Վարդանյանն ու նաև հավելել, որ Թրամփի շուրջ գտնվող շատերը նոր են ոչ միայն ԱՀՀ–ի, այլև ողջ աշխարհի համար։

«Ուստի ինչպես բոլորը, այնպես էլ մենք պետք է ուսումնասիրենք, ճանաչենք նրանց, ովքեր կարող են նշանակվել կամ արդեն նշանակվել են Թրամփի կաբինետում», – հայտնել է Վարդանյանը։

Նրա կարծիքով, ԱՀՀ–ն, այլ կազմակերպությունների նման, պետք է փորձի կապեր հաստատել Թրամփի աշխատակազմի հետ։

«Ու կհաստատենք։ Մենք միշտ կապ ունեցել ենք Սպիտակ տան հետ։ Բայց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հիմա փորձում է կազմել իր կաբինետը։ Եկեք սպասենք, թող նա ձևավորի իր կաբինետը, իմանանք, թե ովքեր են աշխատելու, որպեսզի հասկանանք` ինչ դիրքորոշում ունեն, և մենք էլ ինչ պետք է անենք», – նշել է ԱՀՀ–ի տարածաշրջանային տնօրենը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է