Մի շարք պետությունների ղեկավարներ շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

10.04.2018, 18:09
Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
Մի շարք պետությունների ղեկավարներ շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Երդմնակալության արարողությունը կայացել է երկուշաբթի` ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում:

Загружается новость ... "Лево"

Արմեն Սարգսյանին շնորհավորանքներ են հղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը ու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Շնորհավորել են նաև Հնդկաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահներ Ռամ Նաթ Քովինդը ու Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը։

ՀՀ նախագահին շնորհավորել են  նաև Շանհայի համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, հասարակական, գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։–0–