Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը. Կարապետյան

27.04.2018, 20:41
«Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա», – հայտարարել է Կարեն Կարապետյանը։
Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ նրանք չեն թաքցնում, որ ունեն մեղավորության իրենց բաժինը։

Загружается новость ... "Лево"

«Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները», – ասել է Կարապետյանը։

«Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ և մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք», – հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա նաև մեկնաբանել է այն տեսակետը, որ իշխանությունները կոնսոլիդացված չեն։

«Եթե իշխանություն ասելով խոսվում է կառավարման մարմինների մասին, ապա իրենք բնականոն ռեժիմով աշխատում են, եթե խոսում եք կուսակցությունների մասին՝ կարծում եմ, որ կոնսոլիդացված են», – նշել է Կարեն Կարապետյանը։–0–