Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Media Advocate

17.06.2020, 01:00
Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Media Advocate
Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Media Advocate
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից, նշվում է «Մեդիա պաշտպան» (Media Advocate) նախաձեռնության հայտարարության մեջ։

Ծառուկյանը երեքշաբթի հարցաքննվում էր ԱԱԾ–ում, ինչից հետո նա դուրս եկավ շենքից և մոտեցավ լրագրողներին։ Երբ լրագրողները սկսեցին նկարահանել և հարցեր տալ Ծառուկյանին, ոստիկանությունը սկսեց ակտիվ գործողություններ։

«Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Բռնության արդյունքում տուժել են բազմաթիվ լրագրողներ, վնասվել է լրագրողների տեխնիկան», – նշվում է Media Advocate–ի Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

Նախաձեռնությունը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնությունների դեմ»

«Լրագրողական համայնքն այս պահին պետք է միասնական լինի։ Իշխանությունը նման գործելաոճով՝ ոստիկաններին թույլ տալով լրագրողների վրա ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճո լրատվություն ձևավորել ու խոչընդոտում է խոսքի ազատությանը։ Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանության հռչակած սկզբունքներին։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սատարում է լրատվական համայնքին», – նշվում է հայտարարության մեջ։

Հեղինակները հայտարարում են, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով նրանք դիմելու են միջազգային կառույցներին։

«Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին», – նշվում է հայտարարության մեջ։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։

ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։

Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։

Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–