412.9
5.07
388.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

15:19
06 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Mazda  ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝  առաջարկելով  հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Համագործակցության շրջանակներում Բանկն առաջարկում է ձևակերպել ավտովարկ՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ:

Ավտովարկ ձևակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում:

Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ): 

Բանկի և ավտոսրահի համագործակցության շրջանակներում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ և վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով Բանկի մասնաճյուղեր:

Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:

Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում և հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ և գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն և սպասարկման հարմարավետություն:

Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://www.mazdaarmenia.am/ և https://www.suzuki.am/  հղումներով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով