Մատակարար ընկերությունները բունտ են կազմակերպել ՊՆ–ի դեմ

23.11.2017, 11:01
ՀՀ ՊՆ–ին տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան։
Մատակարար ընկերությունները բունտ են կազմակերպել ՊՆ–ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակա­րարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի հաղորդմամբ, «ԽԱՔ» ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտ­րոն և Նորք-Մարաշ վարչական շրջան­ների ընդհանուր իրավասության դատա­րան և պահանջում է, որ անվավեր ճա­նաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին:

Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մա­տակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն:

«Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագի­րը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավի­ճակում։ Դատարանն ընդունել է հայցերը և քննելու է», – նշում են հոդվածի հեղինակները։–0–