Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ

17.09.2019, 14:54
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:

ԱԱԾ-ի Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունում Վանեցյանը նշել է, որ «նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

«Իմ քաղաքական ինտուիցիան հուշում է, որ Վանեցյանի հայտարարությունը միտված է հեռանկարի և նա, փաստացի, սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և կփորձի շարունակել իր գործն արդեն քաղաքական դաշտում», - ասաց Մարուքյանը երեքշաբթի լրագրողների հետ կայացած ճեպազրուցի ժամանակ:

Ըստ պատգամավորի, դեռ վաղ է խոսել Վանեցյանի քաղաքական գործունեության ձևաչափի մասին. կստեղծի իր սեփական կուսակցությունը թե կմտնի արդեն գործող քաղաքական շարժումների մեջ: «Նրա հայտարարությունում ես հենց դա եմ տենում», - նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ ղեկավարած խմբակցությունը գոհ է Վանեցյանի գործունեությունից և, նկատելով սխալներ իր կողմից, իրենք կնախաձեռն էին նրա հրաժարականը:

«Որոշ իմաստով նրա հրաժարականը անսպասելի էր, սակայն որևէ այլ ենթատեքստ կամ գաղտնապահություն ես դրանում չեմ տեսնում», - ասաց նա:

Այդ համատեքստում Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կշարունակի ներկայացնել օրինագծեր, որոնք միտված են Հայաստանում սուպեր վարչապետական իշխանության կրճատման և կառավարման ժողովրդավարական ձևերի հաստատման:

Մասնավորապես, խմբակցությունը մտադիր է պնդել, որպեսզի ԱԱԾ-ն և ոստիկանությունը ներառվեն կառավարությանը ենթակա խորհրդարանի կազմում, ինչի արդյունքում նույնպես կգտնվեն Ազգային ժողովի ենթակայության տակ:

Ներկայումս ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթակա են անձամբ վարչապետին:-0-