Մարտի 19-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

13.03.2018, 19:23
Մարտի 19-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր արագաչափեր։
Մարտի 19-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:

Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

Загружается новость ... "Лево"

Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ

յուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է ՃՈ հաղորդագրության մեջ։–0–