Մահացել է երեկ Երևանում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը

04.10.2017, 11:32
Երեկ երեկոյան Երևանում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է։
Մահացել է երեկ Երևանում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ երեկոյան Երևանում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, նախօրեին երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34 -104 հոդվածի (մահափորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: –0–