Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
04.10.2017,
00:42
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար այս պահին բժիշկները պայքարում են:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34 -104 հոդվածի (մահափորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:–0–
Загружается новость ... "Лево"