Այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
13.02.2016,
13:00
Շաբաթ օրը Հայաստան կվերադառնա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Հայաստան կվերադառնա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Հիշեցնենք, որ նա Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել բուժման նպատակով հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։
«Առաջին նախագահը վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում»,–գրում է թերթը։-0-