Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում կուտակումներ են

09.08.2017, 13:03
Աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։
Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում կուտակումներ են

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Загружается новость ... "Право"

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։

Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում: Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։ -0-