421.19
4.88
387.23
+11
Եղանակը Երևանում
Հայ

Կիրակի տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ

16:21
15 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մեկ անձ ձերբակալվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, իսկ մեկը՝ Արամ Պետրոսյանը, կրծքավանդակի աջ հատվածում ստացել է հրազենային վնասվածք, ում պատճառված վնասվածքը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ կատարված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահի սեփականատիրոջ կինը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
15 Մայիսի 2023
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
14:23
15 Մայիսի 2023
ԵՄ պատվիրակության ղեկավար. կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ
12:45
15 Մայիսի 2023
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
12:17
15 Մայիսի 2023
Մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով բոլոր գծերը կփոխարինվեն նոր ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում (ՎԻԴԵՈ)
Երևանում 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում. ՎԻԴԵՈ
11:03
15 Մայիսի 2023
Լեգենդար հայկական կոնյակի «աստղերը» միավորում են (ՖՈՏՈ)
/. Երևանի կոնյակի գործարանի մեծ ու համերաշխ ընտանիքը տոնեց հերթական փառահեղ հոբելյանը՝  Բերդի մասնաճյուղի 20-ամյակը. ՖՈՏՈ
09:50
15 Մայիսի 2023
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում