Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

07.12.2015, 12:26
ՀՀ խորհրդարանը երկուշաբթի հերթական նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 1988 թ.–ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ խորհրդարանը երկուշաբթի հերթական նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 1988 թ.–ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։

ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առաջարկով` պատգամավորները հարգեցին երկրի հյուսիսում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերված երկու քաղաքներում և ավելի քան հարյուր գյուղերում զոհված մարդկանց հիշատակը։

Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին>>

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցը։ Տարերային աղետը ամենաողբերգական էջերից մեկը դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ։–0–