414.13
4.77
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

Խորհրդակցություն նախագահականում` նվիրված մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեին

20:13
25 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները:
Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ