Ժամանակորապես կփակվի Երևանի շրջանցիկ ճանապարհներից մեկը

06.05.2017, 14:55
Ժամանակորապես կփակվի Երևանի շրջանցիկ ճանապարհներից մեկը:
Ժամանակորապես կփակվի Երևանի շրջանցիկ ճանապարհներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար գերատեսչությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–