420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

«Ինձ ծեծելն այնքան էլ հեշտ բան չէ». Հովհաննես Ազոյանը մեկնաբանել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

20:41
04 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Դերասան Հովհաննես Ազոյանը մեկնաբանել է իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ շրջանառվող լուրերը` զգուշացնելով «կիսագողական բարքեր տարածող մշակույթի» վտանգի մասին:

Այսօր դերասանը ուղիղ եթերում խոսել է իրեն ծեծի ենթարկելու մասին՝ որոշ մանրամասներ հայտնելով իրեն ծեծի ենթարկած անձի և դեպքի հանգամանքների մասին:

«Ինչպես տեսնում եք, ես ծեծի ենթակված չեմ, ինձ ծեծելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց այդ անձը հասցրեց ինձ հարվածներ հասցնել»,- հայտնել է նա Facebook-յան ուղիղ եթերում:

Ազոյանը խոսել է, իր խոսքերով, «խնդրի բովանդակության մասին»:

«Կան որոշներ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանում օրենքների և փոփոխությունների հետ: Կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և դեռ փորձում են կիսագողական, քրեական մշակութային բարքերը, որտեղ որ հնարավոր է, այնտեղ թույլ տեղ գտնեն և այնտեղ տարածեն, ինքնահաստատվեն և դրսևորեն իրենց ամենագռեհիկ, հասարակության համար վտանգավոր ձևով կիսագողական բարքերը»,- ասել է Ազոյանը: 

Դերասանը կոչով դիմել է «կիսագողական մշակույթի» կրողներին, որ այլևս նման պահվածքը չի հանդուրժվելու, այնուհետև խորհուրդ է տվել մարդկանց, ովքեր կհանդիպեն նման երևույթի, այլևս չհանդուրժել գողական, կիսագողական, խուլիգանական բարքերը:

«Այդպիսի բարքերը վերանալու են Հայաստանից և այդպիսինները պատժվելու են օրենքի խստագույն ձևով, օրենքի տառին համապատասխան»,- ասել է նա: 

Դեպքի մասին խոսելով՝ դերասանը նշել է, որ այն տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ «մեր ոսկե երիտասարդությունը ստեղծում է միջավայր նորարար երաժշտության շուրջ: Քյաբաբա-թրքա-հնդկական երգերից ազատվում է երիտասարդությունը և ստեղծում է իրեն համար միջավայր, որտեղ դրսևորվում է, երաժշտության մասին բովանդակային զրույցներ է ունենում, և ես իսկապես արվեստ եմ համարում դա»:

Հովհաննես Ազոյանը ողջունել է նման արվեստի ստեղծման միտումները և նշել, որ կան որոշներ, ովքեր փորձում են ապականել այդ միջավայրը:

Ուղիղ եթերում խոսելով այն անձի մասին, ում հետ վերջինս վիճաբանություն է ունեցել, Ազոյանը նշել է, որ այդ անձը «նեղացնում էր բոլոր աղջիկներին, հայհոյախառն լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ աղջկա նկատմամբ»: Դերասանի կողմից այս պահվածքի չհանդուրժումն էլ դառնում է վիճաբանության պատճառ:

Դերասանը նշել է նաև, որ նախաքննություն է ընթանում, և օրենքի տառին համապատասխան կլինի եզրակացություն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում