412.75
5.12
388.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է «Նաիրիտում» այրվող լաքէթինոլը, և որքանո՞վ է այն վտանգավոր

17:30
28 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն ուսումնասիրել է «Նաիրիտում» բռնկված հրդեհի վայրը և ներկայացրել է մանրամասներ այրվող նյութի մասին։

«Իրականացված քիմիական մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ այրվող նյութում չկան որևէ վտանգավոր քիմիական տարրեր։ Այրվում է լաքէթինոլ, որը ձեռնարկության գործունեության թափոնների արդյունքն է», – երկուշաբթի լրագրողներին դեպքի վայրում ասաց ՀՀ ԱԻՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խմբի ղեկավար, գնդապետ Վալերի Բագիյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, այս նյութը կարող է ինքնաբռնկվել բարձր ջերմաստիճանի պայմաններում։

«Նաիրիտում» նմանատիպ դեպք է գրանցվել նաև 2009 թ.–ին։

Հրդեհը բռնկվել էր լաքէթինոլով լի երկու ռեզերվուարներում 2009 թ.–ի դեկտեմբերին։ Այն մեկուսացվել էր նույն օրը, սակայն ռեզերվուարներից մեկում ինքնաբռնկման պատճառով հրդեհի վերջնական մարման աշխատանքները տևեցին երեք օր։

«Մենք հրդեհի վայրից գտնվում ենք 50 մետր հեռավորության վրա և չենք կիրառում շնչուղիների պաշտպանության հատուկ միջոցներ, քանի որ դրանց անհրաժեշտությունը չկա, այս նյութը վտանգավոր չէ բնակչության համար», – վստահեցրեց Բագիյանը։

Նա նաև նշեց, որ բռնկման օջախների մոտ աշխատող հրշեջները զգացել են թթվածնի պակաս և շմոլ գազ արտանետում։

«ԱԻՆ–ը հիմա բազմաթիվ ահազանգեր է ստանում բնակչությունից հնարավոր հետևանքների և սպառնալիքների մասին։ Ուզում եմ օգտվել առիթից և զգուշացնել, որ այս նյութն առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում», – ասաց Բագիյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև Հայաստանի անկախության ճանաչումը լաքէթինոլի տեսքով թափոնները դուրս էին բերվում երկրից, մասնավորապես ` Սանկտ Պետերբուրգ, որտեղ օգտագործվում էին որպես ծածկող լաք նավաշինության ոլորտում։

Օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա, այրվող նյութը վտանգ չի ներկայացնում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է