Հնգյակի ծնողներին Մայր Աթոռի նվիրած բնակարանի առքուվաճառքը կատարվել է. այն Մեծամորում է

03.06.2017, 11:45
Երևանում  մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առուվճառքի գործարքն արդեն ավարտվել է:
Հնգյակի ծնողներին Մայր Աթոռի նվիրած բնակարանի առքուվաճառքը կատարվել է. այն Մեծամորում է

ԵՐԵՎԱՆ ,3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առուվճառքի գործարքն արդեն ավարտվել է, հաղորդում է armtimes.com–ը։

Մնում է` նրանք ստանան սեփականության վկայականը:

Երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը, նշել է, որ բնակարանը Մեծամոր քաղաքում է, ունի չորս սենյակ, գտնվում է բարվոք վիճակում:

Այս ընթացքում բարի մարդիկ նրանց տարբեր աջակցություն են ցուցաբերել: 

Նոր տուն տեղափոխվելուց հետո երիտասարդ ընտանիքը տեխնիկա նույնպես կունենա: Տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը նրանց հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և գազօջախ է նվիրել: Այսիպիսով, նորաստեղծ ընտանիքն այժմ միայն կահույքի խնդիր ունի:

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներին, հայտնի է, որ վերջին օրերին բժիշկները նրանց վիճակում դրական տեղաշարժ են արձանագրում:

Առայժմ ընտանիքն ապրում է Մեծամորի հանրակացարանում` ամուսնու ծնողների և եղբոր հետ:

Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Մայիսի 14–ին մահացել էր նաև տղան։

Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով: Նշենք նաև, որ երեխաները լույս աշխարհ են եկել 28 շաբաթականում։–0–