Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
14.07.2018,
10:30
Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այնտեղ նա ունեցավ մի շարք հանդիպումներ։ Փաշինյանը, մասնավորապես, հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բրյուսելյան այցի շրջանակում Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի վարած քաղաքականությանը` նշելով, որ Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ։ ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում։ Բրյուսելյան այցի շրջանակում ՀՀ վարչապետը ստացել է նաև մի շարք պետություններ այցելելու հրավերներ։
- Հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Հայտնի է քաղաքապետի ընտրությունների օրը։
- Բրյուսելում կայացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:
- Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ։
- Մոտ 150 հազ. հայ վարորդների ՃՈ տուգանքները կներվեն. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը։–0–