Հինգշաբթի` սեպտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունները

02.09.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` սեպտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` սեպտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

Հինգշաբթի ժամը 00.39-ին ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Ավտոմեքենայի վարորդը` 32–ամյա Ա.Բ.–ն, տեղում մահացել է:

Ըմբիշ Էդգար Խաչատրյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»–ի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ ԱԳՆ–ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է Ռուսաստան հայ քաղաքագետի մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2–ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է քննարկել աշխատանքային օրերից մեկը տեղափոխելու նախագիծը։–0–