Հինգշաբթի` հունիսի 30–ի առավել ուշագրավ նորությունները

01.07.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` հունիսի 30–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցին, հնարավոր է, կազմակերպվի Փարիզում, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Միաժամանակ, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց։
  • Հայաստանի կառավարությունը թողել է քաղաքացիներին առանց «երկար» հանգստյան օրերի: Վերջին տարիներին կառավարությունն, ըստ ավանդույթի, ոչ աշխատանքային էր հայտարարում հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին հաջորդող Մեռելոցի օրերը։ Սակայն հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ որոշում չի ընդունվել առաջիկա երկուշաբթին` հուլիսի 4–ը հայտարարել ոչ աշխատանքային։ 
  • Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար ընթացող պայքարն ավարտված է: Անգլիական ակումբը Մխիթարյանի համար 42 մլն եվրո կվճարի, ինչն ավելի է այն արժեքից, որը «Բավարիան» վճարել էր «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի համար։