Հինգ հայկական համեղ պասային ճաշատեսակներ

13.02.2016, 20:16
Հայկական եկեղեցին փետրվարի 8–ին սկսել է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում հինգ հայկական համեղ պասային ճաշատեսակներ:
Հինգ հայկական համեղ պասային ճաշատեսակներ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական եկեղեցին փետրվարի 8–ին սկսել է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում հինգ հայկական համեղ պասային ճաշատեսակներ։

Ոսպնապուր

 - рис.1

Բաղադրիչներ

Ոսպ – 4 ճաշի գդալ

Բրինձ – 3–4 ճաշի գդալ

Գլուխ սոխ – 2–3 հատ

Չամիչ կամ ծիրանաչիր – կես բաժակ

Հնդկական ընկույզ – կես բաժակ

Սև պղպեղ

Բուսայուղ – ըստ ճաշակի

Մաղադանոս, համեմ

Պատրաստման եղանակը

Ոսպի վրա լցնել սառը ջուր և եփել մինչև փափկելը։ Ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները,  բացի կանաչեղենից և եփել մինչև բրնձի պատրաստ լինելը։ Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչեղենը։

Պասուց տոլմա

 - рис.2

Բաղադրիչներ

Թթու կաղամբի տերևներ – 2կգ

Բլղուր –250 գրամ

Կարմիր լոբի – 200 գրամ

Ոսպ – 150 գրամ

Սիսեռ –100 գրամ

Գլուխ սոխ – 300 գրամ

Կանաչի

Տոմատի մածուկ – 50 գրամ

Բուսայուղ – կես բաժակ

Աղ, սև և կարմիր պղպեղներ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Թթու կաղամբի խոշոր տերևները 3–4 ժամով դնել սառը ջրի մեջ, այնուհետև տեղափոխել քամիչի մեջ։ Առանձին խաշել նախօրոք թրջած ոսպը, լոբին և սիսեռը։

Բարակ շերտերով կտրատել սոխն ու տապակել մեծ քանակությամբ բուսայուղի մեջ` ավելացնելով տոմատի մածուկի երկու երրորդը, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ։ Վերցնել կրակի վրայից, վրան ավելացնել բլղուրը, խաշած ոսպը, լոբին և սիսեռը, կտրատած կանաչեղենն ու լավ խառնել։ Կաղամի տերևների մեջ փաթաթել միջուկը։ Պատրաստի տոլման դնել կաթսայի մեջ, ավելացնել տաք ջուր, որի մեջ նախօրոք պետք է ավելացնել մնացած տոմատի մածուկը։ Տոլմայի վրա դնել ափսե և եփել` ամուր փակելով կաթսայի կափարիչը։ Խորհուրդ է տրվում տոլման եփել հաստ հատակով կաթսայի մեջ և դանդաղ կրակի վրա։

Պասուց տոլման մատուցում են սառը վիճակում։

Ավելուկով աղցան

 - рис.3

Բաղադրիչներ

Ավելուկ – 150 գրամ

Ընկույզ – 40 գրամ

Գլուխ սոխ – 3 հատ

Բուսայուղ – 3 ճաշի գդալ

Մի փոքր սխտոր, համեմ

Պատրաստման եղանակը

Կտրատել ավելուկը, լվանալ հոսող ջրի տակ , մի քանի ժամով դնել գոլ ջրի մեջ։ Այնուհետև ավելուկը տեղափոխել կաթսայի մեջ, լցնել ջուր և ավելացնել սխտորը։ Սկզբում կաթսան դնել ուժեղ կրակի վրա, եռալուց հետո կրակը պակասեցնել և եփել ևս 30 րոպե։ Ավելուկի եփած տերևները համեմել աղով, տեղափոխել քամիչի մեջ, թողնել, որ հովանա։ Այնուհետև բաժանել մանր կտորների։ Մանր կտրատած սոխը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել մանր կտրատած համեմը, ճզմած սխտորն ու մանրացրած ընկույզը, համեմել պղպեղով։ Վերջում զարդարել հունական ընկույզով և նռան հատիկներով։

Խաշած լոբի տոմատի սոուսով

 - рис.4

Բաղադրիչներ

Կարմիր լոբի – 500 գրամ

Ջուր – 2 լիտր (լոբին թրջելու համար) և 1,5 լիտր (խաշելու համար)

Տոմատի մածուկ – 50 գրամ

Բուսայուղ – 3 ճաշի գդալ

Գլուխ սոխ – 1 հատ

Աղ, պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվացած լոբին մեկ գիշեր թողնել ջրի մեջ, առավոտյան փոխել ջուրն ու եփել մինչև փափկի։ Եփած  լոբուն ավելացնել մանր կտրատած և տոմատի մածուկի հետ տապակած սոխը։ Լավ խառնել, համեմել աղով, պղպեղով և եռացնել։

Մշոշ

 - рис.5

Բաղադրիչներ

Ոսպ – 100 գրամ

Ընկույզ – 60 գրամ

Ծիրանաչիր – 40 գրամ

Գլուխ սոխ – 2 հատ

Բուսայուղ – 20 գրամ

Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ոսպը թրջել չորս ժամով, այնուհետև թափել ջուրը, վրան ավելացնել երեք բաժակ ջուր և եփել 30 րոպե` ավելացնելով կես թեյի գդալ աղ։ Այնուհետև ավելացնել մանր կտրատած, տապակած սոխը, մանրացրած ընկույզը, ծիրանաչիրն և եփել ևս 10 րոպե` անընդմեջ խառնելով։ Ոսպը մատուցել մաղադանոսով և կծու պղպեղով։

Բարի ախորժակ–0–