Հիմա էլ հացը. Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում

06.12.2017, 10:31
Հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են հացի գնի բարձրացման մասին։
Հիմա էլ հացը. Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հա­ցի քաշն են նվազեցնելու, կամ էլ գինն են բարձրացնելու, գրում է «Ժողովուրդը»։

Загружается новость ... "Лево"

Օրա­թերթին հայտնի է դարձել, որ այս ըն­թացքում հացի առաքիչները խանութնե­րի տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գի­նը բարձրացնելու են:

«Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամի­ջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը: Եվ այս նոր կար­գի համաձայն՝ սննդամթերք տեղափո­խող փոխադրամիջոցների համար սա­նիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եվ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու», – նշվում է հոդվածում։–0–