Հեռուստացույց և տուգանք. ինչպես է Միրզոյանը փակել պարտքերը

22.04.2019, 15:29
Արարատ Միրզոյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում պատմեց իր վարկային խնդիրների և հեռուստացույցի գնելու մասին:
Հեռուստացույց և տուգանք. ինչպես է Միրզոյանը փակել պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում պատմեց իր վարկային խնդիրների և հեռուստացույցի գնելու մասին:

Մարտի վերջին խորհրդարանի նիստին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է սպառողների վարկային խնդիրների մասին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես բողոքել է վարկի ներգրավման անհնարինության վերաբերյալ: Նա ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, մասնավորապես, որ ցանկացել է վարկով հեռուստացույց գնել, սակայն նրան մերժել են, քանի որ ԴԱՀԿ-ը կալանք է դրել իր հաշիվների վրա:

Загружается новость ... "Лево"

«Վարկեր եմ ունեցել, և իմ հաշվի վրա կալանք է դրվել, սակայն ոչ թե ժամկետանց վճարումների համար: Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու հետ տուգանք էր եկել, որին մենք ժամանակին չէինք հետևել ու ժամանակին չէինք վճարել, ուստի ԴԱՀԿ–ն արել էր այն, ինչ պետք է աներ՝ իմ հաշվին կալանք էր դրել», - ասաց Միրզոյանը:

Արդյունքում, ըստ նրա, երբ ցանկացավ ապառիկ ձևակերպել, բանկը մերժեց նրան:

Պատասխանելով հարցին, թե ինչի է դիմել վարկ ստանալու համար, քանի որ նրա աշխատավարձը բավականին բարձր է նման գնում կատարելու համար, Միրզոյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ բավականին շահավետ է սպառողական վարկեր վերցնել տեխնիկա գնելու համար:

«Սպառողական վարկով գնորդը շատ ավելի ձեռնտու է, քան կանխիկով վճարողը: Այդ իսկ պատճառով հենց այդ ճանապարով եմ ցանկացել գնել հեռուստացույց: Արդյունքում ստիպված եղա կանխիկ վճարել հեռուստացույցի համար: Ի դեպ, վճարել եմ նաև տուգանքը և հիմա բավականին լավ վարկային պատմություն ունեմ», - ասաց Միրզոյանը:-0-