ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ոստիկանություն երկուշաբթի տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի մանկապարտեզներից մեկում անհայտ քաղաքացին պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին, «Նովոստի Արմենիա» գործակալությանն այս մասին ասաց ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։
ՖՈՏՈ shamshyan.com
«Մանկապարտեզի աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ մի քաղաքացի ներս է մտել Արմավիրի մարզի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Դեպքի վայրում է գտնվում ոստիկանության օպերատիվ խումբը, պարզվում են հանգամանքները», – հայտարարեց Ջանոյանը։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հարձակվողը մենակ է գործում։
ՖՈՏՈ shamshyan.com
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանության աշխատակիցների կազմակերպված բանակցությունների շնորհիվ բոլոր պատանդները ազատ են արձակվել, ներսում մնացել է միայն մեկ պատանդ։ –0–