413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Հայկական Թրամփ». Bloomberg–ը` Գագիկ Ծառուկյանի մասին

20:17
31 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կիրակի կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք սահմանադրական փոփոխությունների հաջորդ փուլն են և ենթադրում են անցում նախագահական իշխանավարումից խորհրդարանականի, գրում է Bloomberg գործակալությունը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններին պայքարելու է չորս այլ կուսակցությունների և չորս դաշինքների հետ համամասնական ներկայացուցչության նոր ու բարդ համակարգի պայմաններում: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը, դաշինքները` 7 տոկոսանոց շեմը:

Նախընտրական արշավի առանձնահատկությունները

Նախընտրական արշավն ուղեկցվում էր «լայնամասշտաբ ընտրակաշառքների» մասին մեղադրանքներով և «այն զգացումով, որ ընտրողների վրա գործադրվելու է ճնշում, և նրանց վախեցնելու են», չնայած միջազգային դիտորդների ներկայությանն ու այն միջոցների, որոնք ձեռնարկվել են ընտրությունների ընթացքում խախտումների կանխման համար։

Երեք միլիոն բնակչություն ունեցող կովկասյան այս հանրապետությունն առավելապես նախագահական իշխանավարումից անցում է կատարում այնպիսի իշխանավարման, որտեղ իշխանությունը կենտրոնացված է լինելու խորհրդարանում և կառավարությունում այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սարգսյանի երկրորդ և վերջին ժամկետը մոտենա ավարտին։

2015 թ.–ի դեկտեմբերին հանրաքվեի միջոցով հաստատված այս փոփոխություններն ընտրություններին յուրահատուկ նշանակություն են փոխանցում։ Միաժամանակ ընդդիմախոսները պնդում են, որ Սարգսյանը հիմք է պատրաստում, որպեսզի շարունակի ղեկավարել երկիրը որպես վարչապետ։ Նախագահը, սակայն, չի հայտարարել նման մտադրության մասին, չնայած չի էլ բացառել նման հնարավորությունը։

Загружается новость ... "Лево"

ԱՄՆ–ն և ԵՄՆ–ն չորեքշաբթի հանդես են եկել անսովոր համատեղ հայտարարությամբ` մտահոգություն հայտնելով «ադմինիստրատիվ ռեսուրսի համակարգային օգտագործման կապակցությամբ` որոշ մրցող կուսակցություններին աջակցելու համար»։

Ուժեղ անձնավորություններ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը նշել է, որ ընտրությունները «ավելի շատ ուժեղ անձնավորությունների առճակատում են», քան պայքար կուսակցությունների միջև։ Նա կարծում է, որ ակնհայտ է «լուրջ քաղաքական բանավեճերի պակասը»։

«Հանրապետականներին է» պատկանում ներկա` 5–րդ գումարման խորհրդարանի 131 պատգամավորական մանդատներից 69–ը։ Նոր համակարգով խորհրդարանում կլինի նվազագույնը 101 պատգամավոր։ Եթե կուսակցություններից ոչ մեկը չստանա մանդատների գոնե 50 տոկոսը կամ չկարողանա ստեղծել մեծամասնության կոալիցիա, ապա կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։ Այս դեպքում երկու առաջատար կուսակցությունները կպայքարեն իրար հետ և կտրամադրվեն լրացուցիչ տեղեր` կայուն մեծամասնություն սահմանելու համար (նվազագույնը 54 տոկոս)` կառավարություն ձևավորելու նպատակով։

Gallup International Association Armenia–ի կողմից մարտի 12–19–ը անցկացված հարցման տվյալներով, 1145 հարցվածների 29 տոկոսն աջակցում է իշխող կուսակցությանը, իսկ էպատաժային օլիգարխ և armwrestling–ի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքին` 28 տոկոսը։ Երրորդը «Ելք» դաշինքն է (6 տոկոս)։

Հայկական Թրամփ

Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5–րդ գումարման խորհրդարանում ուներ 33 մանդատ։ Նրան, 2006 թ.–ին հրապարակված WikiLeaks–ի տվյալներով, բնութագրում էին որպես մարդ, «ում ֆոնին Դոնալդ Թրամփը կարծես ասկետ լինի»։ Նա մասնակցում է նախընտրական պայքարին երկրի նախագահի հետ` երկու տարի տևած առճակատումից հետո։

Загружается новость ... "Право"

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավորել է ՀՀԿ–ի նախընտրական արշավը, սակայն ներառված չէ թեկնածուների ցանկում։ Հանրապետականները հայտարարել են, որ եթե կուսակցությունը հաղթի ընտրություններում, Կարապետյանը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը։ Սարգսյանը ռուսական «Գազպրոմի» նախկին թոփ–մենեջեր Կարապետյանին սեպտեմբերին նշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում` հայտարարելով, որ նա «փոփոխությունների ալիք» կառաջացնի։

Կարապետյանը նոյեմբերին հայտարարեց, որ նախկին խորհրդային հանրապետությունը, որը ՌԴ–ի գլխավորած ԵՏՄ–ի անդամ է, «արմատական փոփոխությունների» կարիք ունի` կոռուպցիայի դեմ պայքարի և արագ զարգացման համար։ Հայաստանի տնտեսությունը 2016 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, աճել է ընդամենը 0,2 տոկոսով, ինչն ամենացածր ցուցանիշն է 2009 թ.–ից` ըստ ՀՀ ԱՎԾ–ի։

Ընտրությունների արդյունքների կանխատեսում

Լոնդոնի IHS Markit–ի գլխավոր տնտեսագետ Լիլիթ Գևորգյանը հայտարարել է, որ ընտրություններում կհաղթի «ներկա քաղաքական վերնախավը, որը վերահսկում է տնտեսությունը»։ Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները ձեռնարկվել են, որպեսզի հանրապետականները կարողանան «պահել իշխանությունն» ու «ապահովության մեջ պահել սեփական խոշոր բիզնես–շահերը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ