413.78
4.82
386.17
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանցիները կարող են դառնալ «արյունոտ» գերլուսնի ականատեսը

10:15
29 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանցիները հունվարի 31–ի գիշերը կարող են մասամբ տեսնել «արյունոտ» գերլուսին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Կարմիր գերլուսինն աստղագիտական բացառիկ երևույթ է, որը տեղի է ունենում, երբ Լուսինը և Երկիր մոլորակն առավելագույնս մոտ են իրար։

Միքայելյանի խոսքով, այս բացառիկ երևույթին հնարավոր կլինի հետևել հունվարի 31– ի գիշերը։

Նա նշեց, որ լիալուսնի ժամանակ տեղի կունենա ևս մեկ երևույթ` լուսնի խավարում, երբ Երկիր մոլորակը կհայտնվի Արեգակի և Լուսնի միջև։

 «Ցավոք, Հայաստանից այն կերևա ոչ այնքան լավ, սակայն մենք մասամբ կտեսնենք», – ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով, Լուսինն անվանում են «արյունոտ», քանի որ այդ պահին միաժամանակ տեղի է ունենում մի քանի երևույթ։

«Երբ Լուսինը Երկիր մոլորակի շուրջ պտտվելիս հայտնվում է սովորականից ավելի մոտ հեռավորության վրա, նրա չափերը փոքր–ինչ փոխվում են` մոտ 15%–ով, ինչն այդքան էլ շատ չէ, սակայն զգալի է։ Այն երևույթը, երբ Լուսինը փոքր–ինչ մեծ է և սովորականից ավելի պայծառ, անվանում են գերլուսին», – ընդգծեց Միքայելյանը։

Նա նշեց, որ խավարման ժամանակ Լուսինը, չնայած որ հայտնվում է Երկիր մոլորակի ստվերում, շարունակում է փոքր–ինչ լույս արձակել, և այն, որպես կանոն, ստանում է կարմրավուն երանգ։ 

«Այդ իսկ պատճառով այս երևույթը երբեմն անվանում են «արյունոտ Լուսին», ինչը պայմանական անվանում է։ Երբ այս երևույթը համընկնում է գերլուսնի հետ, այն կոչվում է «արյունոտ» գերլուսին, ինչը հազվագյուտ երևույթ է, քանի որ միշտ չէ, որ գերլուսինը համընկնում է խավարման հետ», – ասաց Միքայելյանն ու հավելեց, որ այս երևույթն ամենից լավ կերևա Եվրոպայի հյուսիսային մասում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում