Հայ աշակերտները Ալմաթիում 16 մեդալ են նվաճել. Արմեն Աշոտյան

19.01.2016, 13:51
Ալմաթիում անցկացվող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ։
Հայ աշակերտները Ալմաթիում 16 մեդալ են նվաճել. Արմեն Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ալմաթիում անցկացվող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։  «Կեցցեն մեր երեխաները և նրանց ուսուցիչները: Շատ ապրեք»,– գրել է նախարարը:-0-